Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 11-12-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան և կհանդիպի Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Մարտի 11-12-ը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Տոկաևը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կմասնակցի Ղազախա-ադրբեջանական բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստին։
0Comments