«Մոսկվան կտրականապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ նրա գնահատականի մեջ. կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար»։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը վտանգ չի սպառնում։ Ընդհակառակը, այս կազմակերպությունը պահպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը։ Բայց մենք համբերատար կներկայացնենք այս դիրքորոշումը Հայաստանի ղեկավարության ուշադրությանը», - ասել է Պեսկովը։
0Comments