Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանից Իրան գազ մատակարարելու նախագիծը միանգամայն իրագործելի է, և որ Թեհրանը երկար ժամանակ է, ինչ Մոսկվայից մատակարարումներ է խնդրում։ Այս մասին գրում է 1tv.ru-ն:
«Իրանը երկար ժամանակ մեզնից մատակարարումներ է խնդրում... Ես կարծում եմ, որ սա իրագործելի նախագիծ է, նկատի ունեմ, որ շուկաները հսկայական են: Իսկ Իրանի հարևան երկրներում պարզապես ահռելի կարիք կա»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ «Գազպրոմ»-ը ծրագրեր ունի միավորելու գազատրանսպորտային համակարգի եվրոպական հատվածը և Հեռավորարևելյան հատվածը՝ համապատասխան հոսքեր իրականացնելու համար։
0Comments