Թրամփը կարող է նոր Քենեդի դառնալ. Մեդվեդև

Մանրամասներ
Թրամփ

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին՝ ընդգծելով, որ պաշտոնական Մոսկվան որևէ մեծ սպասումների առիթ չունի:

Ըստ Մեդվեդևի՝ Ռուսաստանի համար ընտրությունները ոչինչ չեն փոխի, քանի որ թեկնածուների դիրքորոշումները լիովին արտացոլում են ՌԴ-ին հաղթելու անհրաժեշտության վերաբերյալ երկկուսակցական կոնսենսուսը։

«Քամալան (Քամալա Հարրիս) հիմար է, անփորձ, վերահսկվող և կվախենա իր շրջապատի բոլոր մարդկանցից։ Իշխելու են ամենակարևոր նախարարները և օգնականները, գումարած անուղղակիորեն Օբամայի ընտանիքը: 

Արդեն հոգնած Թրամփին, որն ասում է «Ես գործարք կառաջարկեմ», «Ես հիանալի հարաբերություններ ունեմ...» արտահայտությունները, նույնպես ստիպված կլինի հետևել համակարգի բոլոր կանոններին: Նա չի կարող դադարեցնել պատերազմը ո՛չ մեկ օրում, ո՛չ երեք օրում, ո՛չ երեք ամսում: Եվ եթե նա իսկապես փորձի, ապա կարող է դառնալ նոր JFK-ն (ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդին, որին սպանել են-Խմբ.)»,- թելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահը: