ՌԴ-ն հրթիռակոծել է Լվով և Կրիվոյ Ռոգ քաղաքները. կան զոհեր

Մանրամասներ
լվով

ՌԴ-ն հրթիռակոծել է Ուկրաինայի Լվով և Կրիվոյ Ռոգ քաղաքները, ինչի մասին սոցկայքի իր էջում հայտնել է Վլադիմիր Զելենսկին՝ կցելով լուսանկարներ:

«Լվովի վրա հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 14-ամյա աղջիկ։

Ավելի քան 30 մարդ վիրավոր է։ Վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ, բուժհաստատություններ:

Կրիվոյ Ռոգում տուժել է 5 մարդ, կան ավերածություններ...

Ահաբեկչությունը պետք է դադարեցվի»,- գրել է նա: