Իրական ընկերության 11 նշաններ

Մանրամասներ
ընկերներ

Ցանկության դեպքում մենք յուրաքանչյուր պահի կարող ենք համացանցում շփվել նրանց հետ, ում հետ ուզում ենք, բայց մի՞թե այդպիսի շփումն իսկական ընկերության վկայություն է: Միաժամանակ մարդիկ, ովքեր մեզ շրջապատում են ամենօրյա կյանքում, և որոնց վրա մենք սովորել ենք հույս դնել, կարող են նույնքան անհուսալի լինել, որքան վիրտուալ աշխարհի մեր ընկերները:

Սակայն ինչպես համոզվել, որ ընկերական հարաբերություններն իրական են: Ահա իսկական ընկերության 11 նշանները`

1. Ձեզ պատրաստ են ընդունել անգամ ձեր բոլոր թերություններով:
Ձեզ ընդունում են այնպես, ինչպես դուք կաք, ձեր բոլոր տարօրինակություններով ու բացասական որակներով: Դա չի խոսում այն մասին, որ նրանք հիացած են ձեր բոլոր արարքներով, բայց դրանով հանդերձ` չեն փորձում ձեզ փոխել, քանի որ գնահատում են ձեր ողջ բազմակողմանի անհատականությունը: Միլիոնավոր մարդկանց մեջ միշտ կգտնվի այն մեկը, ով ձեր մեջ դրական բան կգտնի, անգամ, երբ դուք ինքներդ կհիասթափվեք ձեզնից:

2. Նրանք մնում են ձեզ հետ, չնայած ամեն ինչին:
Հենց դրանով է կեղծ ընկերը տարբերվում իսկականից, ով ոչ մի պարագայում ձեզ դժվար պահին միայնակ չի թողնի: Կեղծ ընկերները միշտ կողքիդ են, երբ քեզ մոտ ամեն ինչ լավ է, սակայն նրանց քամին վայրկենապես քշում է, երբ հանկարծ վատ վիճակում եք հայտնվում:

3. Նրանք միշտ ուրախանում են ձեր հաջողությամբ:
Կեղծ ընկերները նախանձում են ձեր հաջողություններին, իսկ իրական ընկերները` ուրախանում ու մտածում այն մասին, թե դեռ ինչ նվաճումներ եք դուք ապագայում ունենալու: Եթե ուզում եք իմանալ, թե ձեզ շրջապատող անձանցից ով է իսկական ընկերը, պարզապես հետևեք, թե նրանք ինչպես են արձագանքում ձեր հաջողություններին:

4. Դուք նրանց շատ հանգիստ կարող եք վստահել ձեր բոլոր գաղտնիքները:
Յուրաքանչյուր թաքուն բան ու ամենանվիրական գաղտնիքները մենք վստահում ենք միայն այն մարդկանց, ում ընտրում է մեր սիրտը: Այդ մարդիկ տեղյակ են մեր կյանքի բոլոր մանրուքներից, ամենաթանկ մանկական հիշողություններից ու հիմար պատմություններից, որոնք պատահել են միգուցե թուլության րոպեներին: Եվ նրանց իսկապես այդ ամենը հետաքրքիր է, քանի որ նրանց համար կարևոր է ձեր ողջ էությունը, այլ ոչ միայն մակերեսային կաղապարը:

5. Նրանք միշտ ձեր կողքին կլինեն:
Նրանք բոլոր ջանքերը գործադրում են ձեզ հետ ընկերական հարաբերություններ պահպանելու համար: Նրանք չեն ամաչում զանգել ու պայմանավորվել հանդիպման համար, չեն շփվում ձեզ հետ միայն այն ժամանակ, երբ իրենց է հարմար: Նրանց իսկապես հետաքրքիր է իմանալ ձեր գործերի մասին, քանի որ իրականում նրանք հոգ են տանում ձեր մասին ու շտապում լինել ձեր կյանքի մի մասը:

6. Նրանց հետ շփումը ձեզ երջանիկ է դարձնում:
Շփվելով ձեր իսկական ընկերների հետ` դուք ձեզ ավելի երիտասարդ ու աշխույժ եք զգում: Իսկական ընկերական հարաբերություններն էներգիայի փոխանակման շարունակական գործընթաց են: Իսկ եթե մի հոգին սանձն իր կողմն է քաշում, ապա հավանաբար ձեզ էներգետիկ վամպիր է կպել:

Վերլուծեք այն, թե ինչպես եք ձեզ զգում ձեր ընկերոջ հետ շփվելուց հետո: Դուք պետք է ապրելու ցանկություն զգաք, ներքուստ ժպտաք, այլ ոչ թե ընկնեք ընկճախտի մեջ ու տրամադրությունը գցեք:

7. Նրանք չեն վախենում ձեր երեսին ճշմարտությունն ասել:
Նրանք ձեզ հաճելի բաներ չեն ասի միայն նրա համար որ դուք կուզենայիք դա լսել: Նրանք երբեք չեն գունազարդի ճշմարտությունը պարզապես ձեզ հանգստացնելու համար: Նրանք չեն վախենում ասել այն, ինչ մտածում են, անգամ, եթե այդ բառերը ձեզ ցավեցնեն:

Դուք պետք է գնահատեք նրանց բնավորության այդ գիծը, քանի որ միայն շատ քչերը ձեզ ճիշտը կասեն, և նրանք դա չարությունից չեն անում, այլ ընդհակառակը, ուզում են օգնել ձեզ ճիշտ որոշում կայացնել:

8. Նրանք հասկանում են, որ սխալվել կարող են բոլորը:
Նրանք գիտեն, որ դուք կատարյալ չեք, ու ընդունում են դա: Նրանք հասկանում են, որ բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ սխալներ են գործում: Այդ պատճառով էլ նրանց առջև երկար պետք չէ ներողություն խնդրել, քանի որ նրանք չեն կասկածում, որ դուք լավ մարդ եք ու ոչ մի վատ բան չէիք ցանկանում:

9. Նրանք ձեր թիկունքում ձեզ չեն քննարկում:
Դուք երբեք ձեր իսկական ընկերոջ բամբասանքների ու խոսքուզրույցի թեման չեք դառնա: Եթե ձեր միջև լարվածություն առաջանա կամ չհասկացվածություն, նրանք միշտ այդ մասին ձեր դեմքին կասեն: Իսկական ընկերը երբեք ձեր մասին բամբասանքներ չի տարածի ու չի սևացնի ձեր վարկը:

10. Նրանք ձեզ չեն արգելում այլ մարդկանց հետ շփվել:
Իսկական ընկերները չեն կասկածում ձեր ընկերության ուժին, չեն խանդում ձեզ ուրիշների հանդեպ ու չեն փորձում ձեր կյանքը պահել սեփական վերահսկողության տակ: Նրանք ձեզ թույլ են տալիս շփվել բոլորի հետ, ում հետ դուք ուզում եք շփվել, քանի որ վստահ են ձեր ընկերական հարաբերությունների ամրությանը:

11. Դուք համատեղ շատ հիշողություններ ունեք:
Դուք ձեր ընկերոջ հետ այնքան մտերիմ հարաբերություններ ունեք, որ պատրաստ եք նրա հետ անթիվ ժամեր անցկացնել` պարզապես ծիծաղելու ու ամեն ինչի մասին խոսելու համար: Բացի դրանից, դուք բազմաթիվ համատեղ հիշողություններ ունեք, որոնք ձեզ հետ կմնան ողջ կյանքում: