COVID-19-ի «Օմիկրոն»-ի ենթատեսակներով պայմանավորված՝ կայուն աճ կա ամբողջ աշխարհում:
Այս մասին նշել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները՝ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի անցկացրած խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուները: Խորհրդակցությանը քննարկվել է տարածաշրջաններում և Հայաստանում համաճարակային իրավիճակը:
Վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել:
Նշվում է , որ հիվանդության ընթացքը թեև ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութն ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ:
0Comments