Հաստ աղիի քաղցկեղի դեմ պատվաստանյութը հաջող կլինիկական փորձարկում է անցել։ Հաշվի առնելով դրական արդյունքները, որոնք ստացվել են մարդու վրա պատվաստանյութի թեստավորման ընթացքում, նախատեսվում է իրականացնել կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլը։
Նոր պատվաստանյութը կոչված է խթանելու պացիենտի իմունային համակարգը՝ քաղցկեղածին բջիջների ոչնչացման համար։ Գիտնականները հայտնաբերել են, որ հաստ աղիի քաղցկեղի գրեթե բոլոր տեսակները արտադրում են GUCY2C մոլեկուլ։ Հետազոտությունների շրջանակում նոր պատվաստանյութ ստացել է 1-ին եւ 2-րդ աստիճանում գտնվող կոլոռեկտալ քաղցկեղ ունեցող 10 պացիենտ։ Բացի այդ, բոլոր փորձարկվողները հետազոտվել են կես տարի։ Ստացված արդյունքները գնահատվում են դրական, մանավանդ հաշվի առնելով լուրջ կողմնակի էֆեկտների բացակայությունը։
Ընդհանրացնելով ստացված արդյունքները՝ պատվաստանյութը մոդիֆիկացվել է։ Ինչպես սպասվում է, կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում կներգրավվի պացիենտների ավելի մեծ թվաքանակ։ Հետազոտողները հույս ունեն, որ պատվաստանյութը արդյունավետ կլինի քաղցկեղի այլ տեսակների բուժման ժամանակ, քանի որ GUCY2C մոլեկուլը գործում է ստամոքսի, կերակրափողի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեցի դեպքում։
Անցկացված աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal for Immunotherapy of Cancer-ում։
0Comments