«Տիգրանաշենին սպասվում է Գորիս-Ճակատենի ճակատագիրը, այն կորցնելով Հայաստանը կվերջանա». Արամ Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

«Տիգրանաշենին սպասվում է Գորիս-Ճակատենի ճակատագիրը, որի 21 կմ-ը արդեն ապօրինի ձևով հանձնված է թշնամուն՝ առանց իրավական հիմքի»,- «Հայելի» ակումբում նշեց ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ մատնանշելով, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը փաստաթղթային և քարտեզային բազա ունի, որտեղ ապացուցվում է, որ չի եղել այդպիսի բնակավայր՝ Քյարքի անունով:

«Այն որպես արոտավայր են օգտագործել, մենք, այն ժամանակվա կառավարությունն է մեղավոր, որ նրանց ժամանակին չեն քշել, միայն բողոքել են ու վերջ:

Սա նշանակում է, որ թուրքի համբերությունը մենք պետք է հասկանանք և գնահատենք. 100 տարուց ավելի նրանք մտածում էին՝ ո՞նց անեն:

Մեղրին չկարողացան վերցնել: Մեղրիի միջանցքը և այս փոքր տարածքը, որը կոչվում է հիմա Տիգրանաշեն, եթե փակվեց, նշանակում է Մեղրին էլ է փակվում:

Այսինքն, մենք ուղղակի կորցնում ենք ամբողջ Սյունիքը, Վայոց Ձորը. Հայաստանն է վերջանում դրանով»: