Եթե հիմա հարցին լուծում չտրվի, մենք անընդհատ պատերազմներով ենք զբաղվելու. Ֆիդան

Մանրամասներ
Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել Արաբական Միացյալ Էմիրություններում հեռարձակվող «Sky News Arabia հեռուստաալիքին։

Նա անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում հրադադար հաստատելու նպատակով Իսրայելի հետ տարվող բանակցություններին: Շեշտել է, որ բանակացությունների արդյունքում՝ չի հաջողվել հրադադար ենթադրող համաձայնագրի հասնել, քանի որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այլ ծրագրեր ունի:

«Նեթանյահուն այլ օրակարգ ունի: Պաղեստինում հրադադարը չի համապատասխանում Նեթանյահուի նպատակերին: Թե՛ ամերիկացիները, և թե՛ արևմուտքցիներն այս հարցում միակարծիք են»,-ասել է Ֆիդանը:

Թուրք նախարարը նաև ընդգծել է, որ Պաղեստինի հարցը երկու պետության ստեղծմամբ լուծելու պարագայում Թուրքիան կարող է լինել իրենց իսկ կողմից առաջարկված երաշխավորության մեխանիզմի մի մաս:

Միևնույն ժամանակ, Ֆիդանը նշել է, որ եթե հիմա այդ լուծումը չտրվի, առաջիկայում Գազայի 4-րդ պատերազմն է սկսվելու:

«Մենք անընդհատ պատերազմներով ենք զբաղվելու»,- հավելել է Ֆիդանը: