Մրգային, բանջարեղենային եւ հատապտղային դիմակներ շուրթերի համար

Մանրամասներ
4

Շուրթերի համար դիմակ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են 1 թեյի գդալ սերուցքային կարագ եւ հետեւյալ մրգերը կամ բանջարեղենը. բանան, խնձոր, սեխ, կիվի, վարունգ, դդմիկ:

Հարիչում կամ պատառաքացի օգնությամբ այն մանրացրեք, խառնեք կարագի հետ այնքան, մինչեւ դառնա հեղուկ զանգված:

Քսեք շուրթերին եւ թողեք 10-15 րոպե:

Եթե ձեռքի տակ անհրաժեշտ բաղադրիչները չկան, շուրթերին մեղր քսեք:

Նման դիմակներ հարկավոր է օգտագործել շաբաթը 2-3 անգամ:

Դրանք կօգնեն խոնավեցնել եւ փափկացնել շուրթերը, դրանք ավելի հրապուրիչ դարձնել: