Ուկրաինայում պատասխանել են Թաքեր Կարլսոնի՝ Զելենսկու հետ հարցազրույցի վերաբերյալ հայտարարությանը

Մանրամասներ
Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հարցազրույց չի տա Fox News հեռուստաընկերության նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնին։ Այս մասին ասվում է Զելենսկու գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Պարոն Թաքեր Կարլսոնը պետք է ավելի ուշադիր ստուգի իր աղբյուրները ՌԴ ԱԴԾ-ում: Ուկրաինայի նախագահը միանգամայն այլ գրաֆիկ ունի, Թաքեր Կարլսոնը դրանում ներառված չէ»,- գրել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Fox News հեռուստաընկերության նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնը X սոցիալական ցանցում հայտնել է, որ հարցազրույց է ունենալու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։