Ողբերգական վթար՝ Երևանում. «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են «Mercedes»-ները և «Opel»-ը, զոհ ու վիրավորներ կան

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հարևանությամբ բախվել են 2 «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել են հիվանդանոց:
  
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: