Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ավելի մեծ ախորժակ ունեն և նրանց ճանապարհին մնացել է ՀՀ-ն իր ընտրած իշխանությամբ. Հովիկ Աղազարյան

Մանրամասներ
հովիկ

Ես մի քիչ շատ բանից եմ տեղյակ, որը չեմ կարող բարձրաձայնել, բայց մի շարք հետևություններ եմ արել և հասկացել՝ ինչպես եմ մշակելու իմ ռազմավարությունը հետևյալ կոնտեքստում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման որոշմանը:

«Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա և ինքը հետևություններ անի, ամեն բան չէ, որ կարելի է բարձրաձայն ասել: Այստեղ առաջին պլան է մղվել Ռուսաստան-Ադրբեջան պայմանավորվածությունը, Ադրբեջանի ճնշման տակ Ռուսաստանը հեռացրեց խաղաղապահներին: Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակի պլաններն իրագործելու առաջ կանգնած է մնացել միայն հայ ժողովուրդն իր ընտրած իշխանության հետ»,- նշեց Աղազարյանը:

Պատգամավորի խոսքով՝ միջազգային այլ իրադարձությունները կապ չունեն խաղաղապահների դուրսբերման հետ, այլ առկա է միայն ՌԴ-ի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն: Իրականում իրենց գործառույթների մասով պրոցեսն ավարտվել էր:

«Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ավելի մեծ ախորժակ ունեն: Ադրբեջանը բավարարված չէ պատերազմի արդյունքներով և ապակառուցողական է դրա համար: Բոլորը պետք է հասկանան, արցախցիներն էլ թող մտածեն հատկապես ինչ տողատակեր կան այստեղ»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը: