«Մենք էլ մեր կետերը կարող ենք ներկայացնել, որոնք կարող են չհամընկնել, հակասել Ադրբեջանի կետերին։ Բանակցությունները նրա համար են բանակցություն, որ ամեն մեկն իր օրակարգով գա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկներին։
Հիշեցնենք, որ ի պատասխան այդ առաջարկների՝ Հայաստանը դիմել է Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։
«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,դա պրակտիկորեն և ֆիզիկապես անհնար է,դրա համար է,որ գոյություն ունի,դրա համար է,որ գոյություն ունի Մինսկի խմբի համաբախագահություն,դրա համար են այնտեղ խաղաղապահներ և կոնֆլիկտը ծագել է նման բանի անհնարինությունից »,֊ասաց Արման Եղոյանը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցություններին, նա ասաց, թե վերջին մեկ-երկու ամսում, այդ երկրի կողմից «Զանգեզուրի միջանցքի» պահանջ չի լսել։ Նա գտնում է, որ Թուրքիան նահանջել է այդ գաղափարից, աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես՝ Իրանի դերակատարության արդյունքում։
«Այն, ինչը որ Ադրբեջանն ու Թուրքիան համարում էին Զանգեզուրի միջանցք, դա ոչ թե ինչ-որ բան կապելու, այլ ինչ-որ բան անջատելու գաղափար էր, Հայաստանը Իրանից անջատելու գաղափար էր։ Կարծում եմ, նրանք նահանջել են այդ պահանջից»,- ասաց նա։
0Comments