Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ այսպես ասած «головомойка-ի»: ՌԴ հատուկ ծառայությունները խիստ անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու հնազանդ կամակատարի վարքագծով և փորձելու են «խելքի բերել» Արցախի ղեկավարին:
Ինչպես ասացին Հրապարակին, Արցախի ղեկավարին պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ նա չճանաչված հանրապետության ղեկավար է, բայց մասնավոր այցով Մոսկվայում գտնվող նախագահը հանդիպումներ կունենա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, և նրան կհասկացնեն, որ Նիկոլ Փաշինյանի ամեն մի ցանկություն-հրահանգը կատարելը չի բխում Արցախի շահերից:
Արայիկ Հարությունյանը ֆինանսական կախվածության մեջ է Հայաստանի իշխանություններից։ Խոսքը բնակարանաշինության համար տրամադրվող գումարների մասին է, թերևս դա է պատճառը նման հնազանդության:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
0Comments