ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ |
«2016-ի ապրիլին Ալիևի պլանը տապալվեց։
Մեր բանակը արժանի դաս տվեց թշնամուն, իսկ Ալիևը պատերազմից հետո ասեց, որ «փակ դռների հետևում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
2016-ի ապրիլին հայը հաղթեց և մարտի դաշտում, և բանակցային սեղանին/Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները վկա/:
Հաղթեցինք նաև, քանի որ երկիրը տեր ուներ՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան։
Իսկ 2020-ին էլ խայտառակ պարտվեցինք, քանի որ թե բանակը, թե երկիրը անտեր էին… լայվով վարչապետը փուռը տվեց մեր ազգի հաղթանակները։
Հ.Գ. Միևնույն ժողովուրդը, նայած ով է նրան առաջնորդում, կարող է և հրաշագործություններ անել, և խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջև։
Գարեգին Նժդեհ»:
Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով
0Comments