Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 11:00-ին

Մանրամասներ
քպ

Մարտի 22-ին ձերբակալված Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր 11:00-ին:

Այս մասին լրագրողներին հայտնեց Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ Սաղաթելյանին տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։