Netflix-ի նոր մինի-սերիալը՝ «Սուպերսեքսը», դարձել է քննադատության թիրախ սոցցանցերում. Video

Մանրամասներ
Netflix Սուպերսեքս

Netflix-ի նոր մինի-սերիալը՝ «Սուպերսեքսը», դարձել է քննադատության թիրախ սոցցանցերում չափից ավելի բաց լինելու պատճառով։

Սերիալը հիմնված է պոռնոդերասան Ռոկո Սիֆրեդիի կյանքի վրա, որը հայտնի է որպես «Իտալացի հովատակ»։ Բայց բաժանորդները ավելի քիչ տպավորվեցին, երբ Netflix-ը մարտի 7-ին տեղադրեց մի հատված էրոտիկ սերիալից ԱՄՆ Instagram-ի իր օգտահաշվում՝ նախքան առեղծվածային ձեւով այնտեղից դրա հանվելը։

Daily Mail-ի սքրինշոթերում երեւում է, թե ինչպես են զայրացած մեկնաբանները քննադատում պոռոնսերիալի գովազդի համար։

«Մենք պարզապես պոռնոն մեյնսթրիմ ենք դարձնո՞ւմ։ Բավական զզվելի է, որ չկա որեւէ նախազգուշացում նման բացահայտ կոնտենտի մասին»,- զայրացել է նրանցից մեկը։ «Հիմա մենք պոռնո ունենք Netflix-ո՞ւմ։ Եթե փակեք օգտահաշիվը, քանի դեռ խոսում ենք, իմ երեխաները դա չեն տեսնի»,- գրել է երկրորդ օգտատերը։ «Շատ տխուր է, որ դա ընդունված է ժամանակակից մշակույթում։ Մեր հասարակության եւ սերնդի հիպերսեքսուալացումը ճնշում ու նվաստացնում է երկու սեռերի արժեքը»,- գրել է չորրորդը։

«Սուպերսեքսի» պրեմիերան կայացել է մարտի 6-ին։

Ալեսանդրո Բորգին կատարում է գլխավոր դերը սերիալում։ Բորգին վերջերս անթաքույց պատմել է սերիալի մասին՝ այն անվանելով «ամենադժվար բանը», որը երբեւէ արել է իր կյանքում։

«Ես համոզված չէի, որ կկարողանամ ներկայացնել այդքան բարդ խնդիրը, հատկապես իմ երկրում։ Իտալիայում կարելի է խոսել ամեն ինչի մասին, ինչի մասին ուզես, բայց ոչ սեքսի... Ես իսկապես մեծացել եմ պոռնոյի վրա»,- Independent-ի հարցազրույցում ասել է Բորգին։ «Դա իմ սեռական կրթությունն էր»։

Սերիալի ստեղծողը՝ Ֆրանչեսկա Մանյերին, եւս տեղեկություն է ներկայացրել սերիալի մասին՝ պարբերականին տեղեկացնելով, որ իր նպատակն «այն էր, որ տղամարդկանց դնի իր առջեւ»։

«Դա այն է, ինչը մենք անվանում ենք ֆալոցենտրիկ համակարգ, համակարգ, որտեղ առնանդամը մտքի կենտրոնն է առաջին հերթին»,- ասել է նա։