Կոսմետիկ միջոցները մեկ անգամ օգտագործելուց հետո ամենաքիչը պահպանվում են դեմքի եւ մարմնի քսուքները, քանի որ դրանցում առկա նյութերը գերզգայուն են ջերմության եւ լույսի նկատմամբ։ Այս միջոցների մեջ սովորաբար կոնսերվանտներ չեն հավելում, ուստի, դրանք ավելի մեծ ուշադրություն են պահանջում։
Աչքերի սեւաներկը կարելի է օգտագործել 4-5 ամիս։ Նույն կարելի է ասել նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ օգտագործվող քսուքերի մասին։ Դրանք կիրառելի են միայն մեկ սեզոն։
6 ամիս պահպանման ժամկետ ունեն դեմքի մաշկը սնուցող, խոնավեցնող եւ վերականգնող ազդեցությամբ քսուքները։ Բացի այդ, այս տեսակ քսուքները հարկավոր է դնել զով տեղում, քանի որ արեւի ճառագայթները քայքայում են դրանց մեջ առկա օգտակար յուղերը։
Ստվերաներկերը եւ դիմափոշին խորհուրդ է տրվում պահպանել մոտ մեկ տարի, ոչ ավելի։ Սա այն պարագայում, եթե դուք մշտապես լվանում եք վրձինը կամ սպունգը։ Կրկնակի ավելի պահպանման ժամկետ է տրվում շրթներկերին եւ շուրթերի փայլերին, շամպունին եւ լոգանքի գելին։ Իսկ դեզոդորանտները եւ կոնտուր-մատիտներ կարելի է օգտագործել մոտ 3 տարի։
0Comments