Ի՞նչ կպատմի շրթներկդ քո մասին

Այս դեպքում ընկերների շրջանում դու ամենասրամիտն ես

Անհավատալի է, բայց շրթներկիդ տեսքից դատելով՝ շատերը կարող են գուշակել քո բնավորությունը: Այնպես որ՝ բաց արա շրթներկդ նայիր ծայրին ու քո ենթագիտակցությանը։

1. Կոնաձեւ ծայր

 

Քեզ կա՛մ սիրում են, կա՛մ ատում, անտարբեր չես թողնում ոչ ոքի։ Քեզ բնորոշ են տրամադրության կտրուկ անկումները, արմատական դատողությունները, քո աշխարհայացքը պարզ է. սա լավ է, սա՝ վատ, եւ դա ոչ մի փոփոխության ենթակա չէ։ Սակայն դու առաջինն ես փորձում օգնել տուժածին, գումար հավաքում կարիքավորների համար։ Բանն այն է, որ քո առաքելությունն է աշխարհը դարձնել ավելի պարզ ու մաքուր։ Դու առաջնորդ ես եւ, անհրաժեշտության դեպքում, կարող են բոլորը ենթարկվել քեզ։

2. Հարթ, հորիզոնական ծայր

 

Այս դեպքում ընկերների շրջանում դու ամենասրամիտն ես, անուղղելի լավատես, ինչպես նաեւ զվարճասեր եւ այն մարդը, ով ելք կգտնի ցանկացած դրությունից։ Դու մարդկանց համար ասես արեւի շող լինես, միայն քեզ նայելիս նրանք ժպտում են։ Ուստի քեզ են բաժին ընկնում ամենաբարդ նախագծերը, անհուսալի հաշվարկները, քանի որ դու հաստատ գիտես՝ ամեն անհնարին հնարավոր է։ Պետք է միայն ժպտալ եւ գործի անցնել։

3. Կլորացված ծայր

Դու ի ծնե օջախի պահապան ես։ Քո տանը միշտ հարմարավետ է, կարգուկանոն, կա համեղ ուտելիք  եւ լսվում է երեխաների ծիծաղը։ Դու սիրում ես ձեռագործը, հաճախ ես այցելում ցուցահանդեսներ եւ ներկա գտնվում համերգների, սակայն քեզ համար ամենագլխավորը միշտ կլինի ընտանիքը։ Դու իմաստության և համբերության իսկական մարմնավորում ես, դու իսկական մայր ես։

4. «Ձեռք չկպած» ծայր

 

Այս դեպքում դու կանոնների մարդ ես։ Այսպես, ափսեները պետք է դարակում լինեն ճիշտ կարգով, գիրքը պետք է դրված լինի սեղանի ծայրին զուգահեռ։ Գրադարանում պետք է լինի լռություն։ 

 

Աղբյուրը՝ Cosmo.ru