Գարեջրից փորը մեծանում է, իսկ գարեջրային լոգանքը պահպանում է գեղեցկությունն ու երիտասարդությունը:
Գարեջրով հայտնի Չեխիայում տաքացված գարեջրով լոգանք են հնարել: Այն ընդունում են կաղնեփայտե տակառում, որտեղ հատուկ ծորակների օգնությամբ տաքացված գարեջուր են լցնում: Այդ տակառները պատրաստում են ձեռքով, ինչպես հին ժամանակներում: Գարեջրով լի նման տակառում լոգանք ընդունելով՝ կարելի է բուժել մաշկային հիվանդություններն ու վնասվածքները:
Ընդ որում, այս ամենը ոչ թե գովազդային հնարք է, այլ ապացուցված փաստ: Գարեջրային լոգանքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ազդեցություն է ունենում: Այդ կերպ բուժվում է աղեստամոքսային տրակտը, կարգավորվում է արյան ճնշումը, ակտիվանում արյան շրջանառությունը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին էլ գարեջրով լոգանքը կօգնի ավելի երիտասարդ տեսք ունենալ, քանի որ այն հարթում է կնճիռները եւ ազատում ցելյուլիտից:
Միաժամանակ, տեղի է ունենում մաշկի ներքին սնուցում B խմբի վիտամիններով եւ էնզիմներով: Դրանք կարող են դանդաղեցնել ծերացման գործընթացը: Հեքիմներն էլ ենթադրում են, որ գարեջրային լոգանքն օգտակար է աչքով տալու եւ թուղթ ու գիր անելու դեպքում: Այն օգնում է հեռացնել դրանց բացասական ազդեցությունը եւ մարդուն առողջություն է նվիրում:
Նյութը՝ mimiton.ru կայքի
0Comments