Այս տարի «Միսիս Ռուսաստան» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Գելենջիկի 33-ամյա բնակչուհի Եկատերինա Նիշանովան, գրում է woman.ru-ն:
Այս գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել 22-43 տարեկան կանայք: Նրանք պետք է անպայման ամուսնացած լինեն և ունենան առնվազն մեկ երեխա:
Նիշանովային հաջողվել է առաջ անցնել 26 մրցակիցներից և նվաճել գեղեցկուհու տիտղոսը:
Բացի թագից ու տիտղոսից՝ Նիշանովան Ռուսաստանը «Միսիս Երկրագունդ» միջազգային մրցույթում ներկայացնելու իրավունք է ստացել:
Նա Instagram սոցցանցում իր երախտագիտությունն է հայտնել իր թիմին, նաև խոստովանել է, որ հպարտանում է իրենով:
Գեղեցկուհին նշել է, որ ցանկանում է ուշադրություն հրավիրել սահմանափակ կարողություններով երեխաների խնդրի վրա, քանի որ անձամբ գիտի՝ ինչ է դա: Նշվում է, որ Նիշանովայի կրտսեր քույրն աուտիզմի բարդ տեսակ ունի:
0Comments