Աչքերի շուրջը գտնվող մաշկը բավականին զգայուն է եւ դրա համար պետք է յուրահատուկ դիմակներ օգտագործել, որոնք կարելի է պատրաստել եւ եթերային յուղերով, եւ մրգերով։ Մրգերի հիմքով դիմակները բավականին օգտակար են, քանի որ մաշկը սնուցում են վիտամիններով եւ օգտակար նյութերով։
Առաջարկում ենք երկու դիմակ, որոնք կարելի է կիրառել տարվա բոլոր եղանակներին։
Բանանով դիմակ
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ կես բանան, մեկ թեյի գդալ թթվասեր (սերուցք) եւ մեկ թեյի գդալ բուսական յուղ։
Բանանը պետք է տրորել եւ խյուս դարձնել՝ ավելացնելով յուղն ու սերուցքը։ Ստացված զանգվածը արդեն կարելի է քսել աչքերի շուրջը գտնվող մաշկի վրա, իսկ 15-20 րոպե անց հարկավոր է լվանալ դեմքը։
Նարնջով դիմակ
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ մեկ մեծ նարինջ (կարելի է փոխարինել երկու մեծ մանդարինով), մեկ թեյի գդալ մեղր, մեկ ձվի դեղնուց եւ մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ։
Նարնջի (կամ մանդարինների) հյութը պետք է քամել եւ լցնել մեղրի մեջ՝ ավելացնելով դեղնուցն ու յուղը։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնելուց հետո ստացված զանգվածը կարելի է արդեն քսել մաքուր մաշկի վրա։ 15 րոպե անց դիմակը կարելի է լվանալ տաք ջրով՝ առանց օճառ կամ այլ միջոցներ օգտագործելու։
0Comments