Ամերիկացի լրագրողները հայտնել են, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանում վերակենդանանալու է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը:
Ինչպես գրում է Life.ru-ն, ենթադրվում է, որ դա կլինի Փեթիր Բեյլիշը, որին տվել էին Ճկույթիկ (Pinky) մականունը: Սերիալի երկրպագուները կիսում են այդ ենթադրությունը, սակայն կարծում են, որ Բեյլիշը միշտ էլ ողջ է եղել՝ չնայած, որ Արյա և Սանսա Ստարկերը սպանել էին նրան յոթերորդ եթերաշրջանի ավարտին:
Հեռուստանախագծի երկրպագուները ենթադրում են, որ վերջին 6 սերիաներում Բեյլիշը կշարունակի հասնել իր նպատակներին, որպեսզի արդյունքում զբաղեցնի Երկաթյա գահը:
Հիշեցնենք, որ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը եթեր դուրս կգա ապրիլի 14-ին:
0Comments