Netflix-ը 200 մլն դոլարի պարտավորագիր է ստորագրել «Գահերի խաղի» ստեղծողների հետ. The Hollywood Repor

Մենք HBO հեռուստաալիքի հետ աշխատել ենք 10 տարի եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում այդ հեռուստաալիքի բոլոր աշխատակիցներին, որոնց շնորհիվ մենք միշտ մեզ զգացել ենք ինչպես տանը

«Գահերի խաղը» հեռուստասերիալի (2011-2019 թթ.) սցենարիստներ Դեւիդ Բենիոֆը եւ Դենիել Ուայսը ֆիլմերի եւ հեռուստաշոուների նկարահանման երկարամյա պարտավորագիր են կնքել Netflix սթրիմինգային ծառայության հետ:

Ինչպես օգոստոսի 7-ին հայտնել է The Hollywood Reporter-ը, պարտավորագրի գումարը կազմում է 200 մլն դոլար։

«Մենք HBO հեռուստաալիքի հետ աշխատել ենք 10 տարի եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում այդ հեռուստաալիքի բոլոր աշխատակիցներին, որոնց շնորհիվ մենք միշտ մեզ զգացել ենք ինչպես տանը:

Մենք մի քանի ամիս ժամեր շարունակ զրուցել ենք Սինդի Հոլենդի եւ Փիթեր Ֆրիդլենդերի (Netflix-ի փոխնախագահների), ինչպես նաեւ Թեդ Սարանդոսի (ծառայության գլխավոր ֆինանսական տնօրեն) եւ Սքոթ Սթուբերի (պրոդյուսեր) հետ: Մենք նրանց հետ նույն հատվածներն ենք հիշում 1980-ական թվականների ֆիլմերից, մենք հավանում ենք միեւնույն գրքերը»,-հանդեսը մեջբերում է անում Բենիոֆի եւ Ուայսի համատեղ հայտարարությունից: Նրանք Netflix-ը համարել են նմանը չունեցող ձեռնարկություն:

Հանդեսի տվյալներով՝ սցենարիստների հետ պարտավորագրի համար մրցակցային պայքարում սթրիմինգային ծառայությունը հաղթել է The Walt Disney Company-ին եւ Amazon-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը, գրում է 168.am: