«Գահերի խաղը» սերիալի սեւագիր սցենարում Դեյներիսի կերպարի անսպասելի մանրամասներ են ի հայտ եկել

Երբ գա համապատասխան ժամանակը, նա կսպանի իր ամուսնուն՝ եղբոր համար վրեժ լուծելու նպատակով

«Գահերի խաղը» սերիալի սեւագիր սցենարում Դեյներիս Թարգարիենն առաջին սեզոնում սպանում է ամուսնուն՝ Դրոգոյին։ Այս մասին հայտնել է «Սառույցի եւ Կրակի երգ» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինը, որը սերիալի սցենարիստն է, հայտնում է Express-ը։

Картинки по запросу

Հեղինակը նշում է, որ վերջնական տարբերակում Դեյներիսին դոտրակցիների առաջնորդին «ծախում» է նրա եղբայրը՝ Վիզերիսը ՝ հույս ունենալով, որ այդ պահին դա իրեն կօգնի գրավել Երկաթյա գահը։ Սակայն կխալը սիրահարվում է վիշապների մորը եւ ամուսնանում նրա հետ, իսկ Վիզերիսը սկսում է նյարդայնանալ պայմանավորվածության խափանման հնարավորության պատճառով։ Եղբոր կողմից սպառնալիքների պատճառով Դրոգոն սպանում է նրան։ Հերոսուհին սառնասրտորեն է արձագանքում հարազատի մահվանը՝ անցնելով ամուսնու կողմը։

Картинки по запросу

Ամեն դեպքում, սկզբնական տարբերակում նա նեղացած է դոտրակցիների առաջնորդից։ «Երբ գա համապատասխան ժամանակը, նա կսպանի իր ամուսնուն՝ եղբոր համար վրեժ լուծելու նպատակով»,- ասված է սցենարում։ Նշվում է նաեւ, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը երկրպագուներին կօգներ ավելի վաղ հետեւություններ անել հերոսուհուն դաժան բնավորության մասին, եւ սերիալի եզրափակիչն այդպիսի շոկ չէր առաջացնի։