Մարտի 19-ին Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին հայտնում է Factor TV-ին իր տեղեկություններով:
Ադրբեջանական աղբյուրները հայտնել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարը կայցելի նաև Բաքու։ Ադրբեջան այցը սպասվում է մարտի 17-ին։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նա մի շարք հանդիպումներ կանցկացնի տարբեր պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկի Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցության հարցեր։
Ավելի վաղ էլ Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ծրագրում է առաջիկայում Վրաստան այցելել։
0Comments