Ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք. Փաշինյանի ասածը ծիծաղ առաջացրեց

Մանրամասներ
նիկոլ

Կառավարությունը քննարկում է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է երեխա ունեցող ընտանիքներին աջակցել հիփոթեկային վարկ ստանալու հարցում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ նրանք, ովքեր ունեն առնվազն երկու անչափահաս երեխա, և  ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ  սեփականության իրավունքը պետք է  գրանցվի շահառուի և նրա ամուսնու նկատմամբ։

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Նախ սկսենք այն ընտանիքներից, ովքեր չունենք երեխա, այս ծրագիրը նրանց մասին չէ, նրանք, ովքեր ունեն 1 երեխա, այս ծրագիրը նրանց մասին էլ չէ։ Բայց նրանք, ովքեր պլանավորում են ունենալ 2-րդ երեխան, այս ծրագիրը արդեն իրենց մասին է, ճ՞իշտ եմ հասկանում»։

Արձագանքելով փոխնախարարը ասաց․

«Եթե ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեկային ընթացիկ վարկ, երեխա ծնվելու դեպքում ծրագիրը իրենց մասին է»։

Շարունակելով Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․

«Այսինքն` ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք, այդ պարագայում, երբ ծնվում է առաջին երեխան, մենք երեխային ծնվելու առիթով հիփոթեկային վարկի մնացորդի 10 տոկոսի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավելի քան 500․000 դրամը։ Առաջին երեխան, որ ծնվեց, երեխայի ծննդյան հետ կապված մեր վճարը 300․000 դրամ է, իսկ եթե իրենք հիփոթեքային վարկ ունեն մարելու, 10 տոկոս չափով, բայց ոչ ավելի քան 500․000 դրամը, տալիս ենք միանվագ»։