ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այցելել է Տավուշի մարզի Վերին Ոսկեպար գյուղ։
Պատգամավորը ներկայացրել է, թե ինչ կարող է լինել, եթե ՀՀ իշխանությունը համաձայնի Ադրբեջանի հնչեցրած պահանջներին ու հայկական տարածքներ զիջի թշնամուն․
«Ադրբեջանի պահանջները բավարարելու դեպքում ճանապարհների 5 հատվածում տեղակայվելու են ադրբեջանական ստորաբաժանումները, այդ դեպքում անհնար է դառնալու միջպետական ճանապարհի սպասարկումը։ Հայաստանը դառնալու է մի անկլավ, Ադրբեջանը փորձելու է օղակի մեջ վերցնել Հայաստանի Հանարպետությունը,- ասում է պատգամավորը։
0Comments