Ադրբեջանը պնդում է՝ իրենց քաղաքացիները պետք է հատեն Հայաստանի սահմանը՝ առանց ստուգումների․ Միրզոյան

Մանրամասներ
քպ

Ադրբեջանը համաձայն է, որ կոմունիկացիաների վերականգնումը պետք է տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա (իրավասություն, օրենսդրություն, հավասարություն և փոխադարձություն), սակայն պնդում է, որ երրորդ կողմը պետք է ապահովի ճանապարհի անվտանգությունը, իսկ իրենց քաղաքացիներն ու բեռները պետք է հատեն Հայաստանի սահմանը՝ առանց ստուգումների:

Այդ մասին TRT World-ին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նշել է, թե Հայաստանը պատրաստ է երաշխավորել ապրանքների և մարդկանց փոխադրման անվտանգությունը․ «Մենք պատրաստ ենք պարզեցված ընթացակարգերի, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկիր նույնիսկ առանց գրանցման»,- պարզաբանել է նա։