Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել է իր երկվորյակին: Փետրվարի 8-ին Վաշինգտոնում բանակցությունների համար նախատեսված վայրի միջանցքում Գերմանիայի կառավարության ղեկավարը դեմ առ դեմ հանդիպել է դեմոկրատ սենատոր Քրիս Քունսին, ով շատ նման է Գերմանիայի կանցլերին։
Քաղաքական գործիչները հանդիպումը խաղարկել են հումորով և նույնիսկ միասին լուսանկարվել։ Շոլցը լուսանկարը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում։ «Հաճելի է նորից տեսնել իմ երկվորյակին՝ Քրիս Քունսին», - գրել է նա:
Սենատոր Քունսն իր պրոֆիլում սելֆին գերմաներեն «Ո՞վ, ով է» գրառմամբ է հրապարակել:
Ինչպես նշել է NTV-ն, սա Շոլցի և Քունսի առաջին հանդիպումը չէ։ Նախկինում նրանք հանդիպել են 2021 և 2023 թվականներին։
0Comments