Ոչ, դա ճիշտ չէ. Ուկրաինայի ՊՆ-ն՝ Զալուժնիի պաշտոնանկության մասին

Մանրամասներ
զալուժնի

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մի շարք պաշտոնյաների և լրագրողների հայտարարություններից հետո, թե երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռացրել է Վալերի Զալուժնիին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից, հայտարարել է, որ «դա ճիշտ չէ»: 

«Հարգելի լրագրողներ, մենք անմիջապես պատասխանում ենք բոլորին՝ ոչ, դա ճիշտ չէ»,- ասվում է Telegram–ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Բորիսլավ Բերեզան հայտնել էր, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին իբր հեռացրել է Վալերի Զալուժնիին Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից։