Ի՞նչ անել, եթե տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով

Մանրամասներ
անկանխիկ

Ի՞նչ անել, եթե տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով

Առևտրի կետերից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից օգտվող քաղաքացիները, ովքեր ցանկանում են անկանխիկ եղանակով գործարք կատարել, ապա տնտեսվարողները պարտավոր են վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով ստանալ անհրաժեշտ գումարը (բացառություն են միայն կրպակները)։

Այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով կամ դրա համար չի ապահովում անհրաժեշտ հնարավորություն, վերջինից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Նշված խախտումն արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տվյալ սուբյեկտից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով:

Հետևաբար, նմանօրինակ խնդիրների բախվելու դեպքում՝ քաղաքացին կարող է դեպքի մասին տեղեկացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ 080 00 10 08 կամ 060 84 44 44 հեռախոսահամարներով։

Հիշեցնենք, որ կենսաթոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ստանում են 10% հետվճար․ ծրագրից կարող են օգտվել բոլոր բանկերի քարտապանները։