Մայրաքաղաքի առատ ձյան ու չիրականացված աշխատանքների հետևանքով քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից:
Ըստ «Արմլուր»-ի տեղեկությունների, նրան կփոխարինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Սաշա Կատվալյանը, որը ժամանակին զբաղեցնում էր նաև Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:
Նշենք, որ Սաշա Կատվայլանը և այլ ՔՊ-ականներ դեռևս նախորդ տարվա աշնանն իրավապահների կողմից բերման էին ենթարկվել գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:
0Comments