ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ուրբաթ՝ հունվարի 26-ին, կհրապարակի Գազայի հատվածում ցեղասպանության համար Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի ժամանակավոր միջոցների մասին որոշումը։
Այս մասին ասվում է հենց ԱՄԴ հաղորդագրության մեջ։
Որոշումը կհրապարակվի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 15:00-ին։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել էր ժամանակավոր միջոցներ կիրառել՝ Իսրայելին ստիպելու «ցեղասպանություն չգործել, կանխել ցեղասպանությունը և պատժել ցեղասպանության համար պատասխանատուներին»:
0Comments