Թրամփը՝ Սի Ծինփինին «թագավոր» է անվանել

Թրամփի խոսքերով` Սի Ծինփինը չէր ուզում իրեն համարել թագավոր, սակայն ինքը պնդել է

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ 2017 թվականին Պեկինում նախագահ Սի Ծինփինին անվանել է Չինաստանի «թագավոր», ինչը հարուցել է վերջինիս զարմանքը: Այս մասին Թրամփը պատմել է երեկ` Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ընթրիքի ժամանակ: Թրամփի խոսքերով` Սի Ծինփինը չէր ուզում իրեն համարել թագավոր, սակայն ինքը պնդել է:

 «Բայց ես թագավոր չեմ, ես նախագահ եմ» -Սի Ծինփինի խոսքերն է հիշել Թրամփը:

«Ո՛չ, դու ցմահ նախագահ ես, հետևաբար և թագավոր ես», — ասել է Թրամփը և հարուցել ներկաների ծիծաղը: