«Եռաբլուրում» ոստիկանության կողմից բռնության ենթարկված ծնողների գործը կարճվել է․ ավելի մեծ հարված բանակի մարտական ոգուն դժվար է պատկերացնել․ Տիգրան Աբրահամյան

Մանրամասներ
Տիգրան Աբրահամյան

2022 թվականի սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում», ոստիկանության կողմից բռնության ենթարկված զոհված հերոսների ծնողների գործը կարճվել է: Նրանց մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Փաստացի, նահատակների ծնողներին քաշքշած, վնասվածքներ հասցրած օպերացիայի պատասխանատուներն ու իրագործողները մնացին անպատիժ:

Գործը կարճվել է, բայց հիշողությունն ու պատմությունը չի կարող կարճվել և այդ այլանդակության պատասխանատուները հավերժ պատմության աղբանոց են գնալու:

Ավելի մեծ հարված բանակի մարտական ոգուն, ըստ այդմ` նաև մարտունակությանը, դժվար է պատկերացնել:

Դեռ այդքանից հետո էլ ՆԳ նախարարը փորձել է հանդիպել իր իսկ հրամանով վայրագությունների ենթարկված նահատակների ծնողներին. երևի աչքով-ունքով անելու նպատակով, որ ինքը չէ, այլ Նիկոլն է հրաման տվողը: Իհարկե, ծնողները մերժել են:

ԶՈւ կազմավորման տոնին ընդառաջ, սա ուղերձ էր նաև բանակին առ այն, որ իրենց թիկունքին պետություն չկա:

Կա ոհմակ, որն առաջնորդվում է անբարոյականության սկզբունքներով` մինչև վերջ ստորանալով և ստորացնելով իրեն ենթարկվող ու իր քմահաճույքները կատարող խմբերին»: