Կլինի նոր՝ ձևական պատերազմ… առանց պատերազմի հող չեն զիջում. դա լեգիտիմացնում է հանձնումը

Մանրամասներ

ա

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նոր պատերա՞զմ…

Երկու հետաքրքիր իրողություն կա:

1. Ետպատերազմյան ամիսների փորձն ուսումնասիրելով կարելի է գալ եզրահանգման, որ առանց պատերազմի էլ նրանք ինչ ուզեն՝ սրանք տալու են:

2. Այլ հարց է, որ առանց պատերազմի հող չեն զիջում:

Դա լեգիտիմացնում է հանձնումը: Դա էլ ցույց է տալիս 44-օրյա պատերազմի փորձը:

Հետևաբար, եթե պատերազմ լինի, ապա զուտ ձևական բնույթի՝ ինչ, ինչ գլոբալ պայմանավորվածություններ վերջնականապես իրագործելու համար:

Մի քիչ հակասական է թվում, բայց տարբեր հարթություններում դիտարկեք:

Հիմա մեր երկրում ամեն ինչն է հակասական»: