Աֆղանստանում ողջ է մնացել կործանված ինքնաթիռի օդաչուն

Մանրամասներ
ինքնաթիռ

Աֆղանստանում վթարի ենթարկված Falcon 10 մասնավոր ինքնաթիռի օդաչուն և ևս երեքը ողջ են մնացել։

Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ տրանսպորտի և ավիացիայի նախարարությանը հղումով։

Ինքնաթիռը կործանվել է Բադախշան նահանգի Քուֆ Աաբ շրջանում։ Նախարարության տվյալներով՝ օդաչուին հայտնաբերել է Իսլամական Էմիրության փրկարար ջոկատը։ 

«Նախարարությանը օդաչուն հայտնել է, որ չորս մարդ, այդ թվում՝ ինքը՝ օդաչուն, ողջ են մնացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ ավիացիոն փորձագետ Օլեգ Սմիրնովը հայտնել էր, որ ինքնաթիռը կարող էր կործանվել թռիչքի բարձրության կանոնների խախտման պատճառով, ինչը հանգեցրել է լեռների հետ բախման։