Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա․ մանրամասներ

մանրամասներ
ինքնաթիռ

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկա-Երևան չվերթի ուղևորուհին հայտարարել է, որ իր ձեռքի պայուսակում ռումբ կա։

Այս մասին հայտնել են օդանավակայանից։ «Ոստիկանություն ենք կանչել, միջոցառումներ են իրականացվում»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ խոսքը SU1862 Մոսկվա-Երևան չվերթի մասին է։

Ինչպես հաղորդել է 112 տելեգրամյան ալիքը, ինքնաթիռ բարձրանալուց անմիջապես հետո կինը բորտուղեկցորդուհիներին հայտնել է, որ իր ձեռքի պայուսակում ռումբ կա։

Նշվում է, որ թռիչքը հետաձգվել է։