Բանակի հետ պայմանագիր կնքած օտարերկրացիները ՌԴ քաղաքացիություն կստանան․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Մանրամասներ
Պուտին հրամանագիր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ Զինված ուժերում զինվորական ծառայության պայմանագիր կնքած օտարերկրացիներին և նրանց ընտանիքների անդամներին ՌԴ քաղաքացիություն տալու մասին։ Այս մասին գրում է «Аргументы и факты» թերթը։

Հրամանագրից բխում է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինծառայության պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն հայտարարելու Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու իրենց մտադրության մասին։

Նաև նույն ժամանակահատվածում բանակից թոշակի անցած օտարերկրյա պայմանագրային զինծառայողները կկարողանան ռուսական անձնագիր ստանալ։