Դուշանբեում հետաքննվում են «Կրոկուս»-ի վրա հարձակման մեջ մեղադրվողների հարազատները

Մանրամասներ
ռդ

Դուշանբեում քննչական միջոցառումներ են իրականացվում «Կրոկուս»-ի վրա հարձակման մեջ մեղադրվողների հարազատների հետ, РИА Новости-ին հայտնել է Տաջիկստանի ուժային կառույցների աղբյուրը։

«Հետաքննության ընթացքը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հսկողության ներքո է, նա ամեն օր ստանում է Դուշանբեում «Կրոկուս»-ի ահաբեկչության հետաքննության ընթացքի և հետաքննչական գործողությունների ամբողջ տեղեկատվությունը»,- հայտնել է աղբյուրը:
 
Նա հավելել է, որ բոլոր մեղադրյալները, նախքան Ռուսաստան մեկնելը, ապրել են Դուշանբեի մերձակայքում՝ Վահդատ, Գիսար քաղաքներում և Ռուդակիի շրջանում։