Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը շատ հաջող և դինամիկ է զարգանում՝ նպաստելով մեր պետությունների տնտեսական ներուժի առավել ամբողջական բացահայտմանը։
Այս մասին դեկտեմբերի 25-ին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք համագործակցում ենք փոխշահավետության, հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքներով։
ԵԱՏՄ-ն գործում է գրեթե 10 տարի և այս ընթացքում փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է, իսկ ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 2,5 տրիլիոն դոլարի»,- նշել է նա։
Նա ասել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի այսօրվա նիստի ընթացքում կհաստատվի ԵԱՏՄ-ում մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում և ապագայում՝ մինչև 2045 թվականը ԵԱՏՄ-ում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ պատրաստված հռչակագրի նախագիծը:
Այսօրվա նիստի ժամանակ կադրային որոշումներ պետք է կայացվեն, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր նախագահների եւ որոշ անդամների հաստատման համար։ Հաշվի առնելով հերթականության սկզբունքը՝ կոլեգիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի փետրվարի 1-ից անցնում է Ղազախստանի ներկայացուցչին»,- հավելել է Պուտինը։
0Comments