Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տելեգրամյան իր ալիքում հրապարակել է ՌԴ ԶՈւ շարքային Վարդան Հարությունյանի լուսանկարն ու պատմել նրա սխրանքների մասին։
Վարդան Հարությունյանը ականանետային կրակի տակ մարտադաշտից տարհանել է 12 վիրավոր զինվորի, հասցրել տարհանման վայր, ցուցաբերել է առաջին բուժօգնությունն ու տեղափոխել նրանց համար ժամանած ավտոմեքենայի մեջ։
Մինչ նրանց տեղափոխել են, շարքային Վարդան Հարությունյանը շարունակել է օգնություն ցուցաբերել և հետևել նրանց վիճակին։ Զինվորների կյանքը, հայազգի զինվորի շնորհիվ, փրկվել է։
0Comments