Պաղեստինի ինքնավարության տարածքում գտնվող Բեթղեհեմում, որտեղ գտնում է Սուրբ Ծննդյան տաճարը, Գազայի հատվածում շարունակվող պատերազմի պատճառով այս տարի տոնական եղևնի չի տեղադրվի։
Հրապարակը, որտեղ սովորաբար դրվում էր տոնական զարդարված եղևնին՝ առաջին անգամ դատարկ է։
Դեկտեմբերի առաջին օրերին եկեղեցական առաջնորդները միասին բացում էին նախատոնակն շրջանը, բայց հիմա վանականները Reuters-ին ասել են, որ նույնիսկ Քովիդի համավարակի ժամանակ Բեթղեհեմն այսքան տխուր ու դատարկ չէր եղել։
Բեթղեհեմի քաղաքապետ Հաննա Հանանիան ասել է, որ այս տարի տոնակատարություն չի լինի։
«Եղևի տեղադրելը տոնի նշան է, որը մենք յուրաքանչյուր տարի կատարում ենք, և վառում լույսերը, բայց այս տարի տոնակատարություն չի լինի»,- ասել է նա։
0Comments