Կարող եք էլեկտրաէներգիա գնել ոչ թե ՀԷՑ-ից, այլ մեկ այլ արտադրողից. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ հէց

Մենք ազատականացրել ենք էլեկտրաէներգիայի շուկան, սա չափազանց կաևոր որոշում է, և ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները տեղյակ լինեն:

Այս մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներ հարցերին:

«Կա էլեկտրաէներգիայի սակագին, բայց քանի որ հիմա արտադրողները տարբեր են և ամեն արտադրող իր սակագինն ունի, ցանկացած էլեկտրաէներգիայի սպառող կարող է էլեկտրական էներգիա գնել ոչ թե ՀԷՑ-ից, այլ էլեկտրաէներգիա արտադրողից:

Օրինակ՝ Դուք կարող եք ասել, որ ես այս մատակարարողի էլեկտրաէներգիան չեմ ուզում, և գնաք բանակցեք որևէ արևային կայանի հետ, որևէ հիդրոկայնի հետ և նրանցից ձեռք բերեք էլեկտրաէներգիա Ձեր պայմանավորված սակագնով:

Նախկինում միայն ՀԷՑ-ն էր վաճառում էլեկտրաէներգիա, մենք բոլորս իրենից էինք գնում, չէինք կարող ուրիշ մեկից գնել։ Հիմա Դուք կարող եք գնել մեկ այլ էլեկտրաէներգիա վաճառողից: Օրինակ՝ Արմավիրում ապրողը կարող է գնել Սյունիքի մարզից և ՀԷՑ-ը պարտավոր է էլեկտրաէներգիան բերել հասցնել Ձեզ»,- ասել է նա: