FBI-ի ղեկավարի նախկին պաշտոնակատարը հայտարարել է Ռուսաստանի հետ Թրամփի շփումների «տպավորիչ» քանակի մասին

Ես չգիտեմ, ամբողջ պատմության ընթացքում տեսել ենք արդյոք մենք նման քանակի, ծավալի և նշանակության շփումներ նախագահի շրջապատի մարդկանց, նրա շտաբի կողմից մեր ամենալուրջ միջազգային թշնամու` Ռուսաստանի կառավարության հետ

FBI-ի ղեկավարի նախկին պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբը NPR ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի Ռուսաստանի իշխանությունների հետ շփումների «տպավորիչ» քանակի մասին:

«Ես չգիտեմ, ամբողջ պատմության ընթացքում տեսել ենք արդյոք մենք նման քանակի, ծավալի և նշանակության շփումներ նախագահի շրջապատի մարդկանց, նրա շտաբի կողմից մեր ամենալուրջ միջազգային թշնամու` Ռուսաստանի կառավարության հետ»,- ասել է Մաքքեյբը:

FBI-ի ղեկավարի նախկին պաշտոնակատարը գտնում է, որ «ռուսական գործի» հետ կապված ապացույցները, որոնք արդեն ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ձեռքում են, ներառյալ 2016-ի Թրամփի շտաբի նախկին պետ Պոլ Մանաֆորտի և Կոնստանտին Կիլիմնիկի, որին FBI-ը կապում է ռուսական հետախուզության հետ, հանդիպման մասին նոր տվյալները «չափազանց համոզիչ» են:

Ավելի վաղ Մաքքեյբն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թրափին համոզել է, որ ԿԺԴՀ-ն հեռահար հրթիռներ չունի:

Աղբյուրը՝ 1in.am