Լիբերալ Հոլիվուդը ծայրահեղ ռասիստական է եւ լի է Ցասումով եւ Ատելությամբ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նրանց դուր է գալիս իրենց էլիտա անվանել, բայց նրանք էլիտա չեն: Ի դեպ, մարդիկ, որոնք պայքարում են Հոլիվուդի դեմ, ավելի հաճախ հենց Էլիտա են»,- գրել է Թրամփը:
Ըստ նախագահի՝ ֆիլմերը, որոնք Հոլիվուդը նկարահանում է, քաոս են սերմանում, գրում է news.am:
«Նրանք ստեղծում են իրենց սեփական բռնությունը եւ հետո փորձում են ուրիշներին մեղադրել: Հենց նրանք են իսկական ռասիստները եւ մեծ վնաս են տալիս մեր Երկրին», - հավելել է Թրամփը:
0Comments