Այն, ինչ այժմ տեղի է ունենում Դաղստանում, անշուշտ, հրահրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների եւ Ուկրաինայի տեղեկատվա-հոգեբանական գործողությունների կենտրոնի կողմից։ Այս մասին սոցցանցերում գրել է ՌԴ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» կառավարող կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Յակուբովսկին։
«Այն, որ կարճ ժամանակում հաջողվեց կազմակերպել դա, վկայում է միայն այն մասին, որ որտեղ բարակ է, այնտեղ էլ կտրվում է։ Վստահ եմ, եզրակացություններ կարվեն։
Բայց գրառումը բնավ էլ Դաղստանի մասին չէ, ինչպես եւ ամբողջ իրավիճակը։ Դեռ մեկ շաբաթ առաջ տարօրինակ էր, որ ի տարբերություն հրեա ժողովրդի ներկայացուցիչների այլ երկրներում, ռուսական հրեաները այդպես էլ չեն արտահայտել իրենց դիրքորոշումը Իսրայելի սիոնիստների գործողությունների վերաբերյալ։ Չնայած պետք է եւ կարող էին, պարտավոր էին անել դա առաջիններից մեկը։ Հիմա արդեն իսկական ժամանակն է հնչեցնելու միասնական ճիշտ դիրքորոշումը Իսրայելի կառավարության հանցավոր գործողությունների դեմ»,- նշել է պատգամավորը։
0Comments